կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-14 14:44
Քաղաքական

Հանրապետականներից շատերը ձայն կտան Հայրիկյանին

Հանրապետականներից շատերը ձայն կտան Հայրիկյանին

Նախագահի հավանական թեկնածու Պարույր Հայրիկյանը համարում է, որ  չարժե նախավերջին հնարավորությունը բաց թողնել: Նա կառաջադրի իր թեկնածությունը, սակայն նախավերջին անգամ: Այս մասին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը և նշեց, որ գիտակցում է, որ նախագահական ընտրություններում հանրապետականներն իրենց լծակներն են օգտագործելու:

 

Yerkir.am-ի լրագրողի հարցին` ինչպե՞ս է պայքարելու այդ լծակների դեմ, ԱԻՄ առաջնորդը պատասխանեց. «Խոսքի ուժով: Ես խոսքի ուժով պայքարել եմ մի հսկա կայսրության դեմ, իսկ այժմ ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծված: Հանրապետականներն իրենց ծագումով ԱԻՄ-ից ծնված ուժ են, և չի բացառվում, որ ընտրություններում շատերը  քվեարկեն  իրենց մայր կուսակցության օգտին»:

 

Yerkir.am-ի հաջորդ հարցին` արդյո՞ք հավատում է, որ այսօր մեր երկրում խոսքով կարելի է ինչ-որ բան փոխել, Հայրիկյանը պատասխանեց. «Ես ո՞վ եմ, որ հավատամ կամ չհավատամ: Իմ հավատալով չի փոխվի: Ավետարան՝ ըստ Հովհաննու: Աստվածաշունչն ամեն ինչ ասում է: Ես խոսքի ուժն օգտագործել եմ իմ կյանքում և անհվատալի բաներ եմ փոխել»: