|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երեկ ականի պայթյունի հետևանքով հիվանդանոց տեղափոխված՝ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի առողջական վիճակը բարելավվել է, նրան տեղափոխել են հիվանդասենյակ:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի պատասխանատու Շուշան Հունանյանը Yerkir.am-ին հայտնեց, որ քաղաքապետի վիրավոր մատը երեկ շտկել են և որոշ ժամանակ անց նրան տեղափոխել հիվանդասենյակ:
Ինչ վերաբերում է մյուս երկու վիրավորներին, ապա նրանք դեռևս գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Ողնաշարի ծանր և այլ վնասվածքներ ստացած Գառնիկ Ավետիսյանի սրունքը վիրահատվել է: