|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին հնարավորություն է տրվել մտնել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, որտեղ գտնվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը: Ինչպես գրում է galatv.am-ը, քիչ առաջ դուրս գալով վերակենդանացման բաժանմունքից` նա լրագրողներին տեղեկացրել է, որ Պարույր Հայրիկյանի վիճակը բավարար է, կայունանում է:
Ուստի, ըստ ԱԺ նախագահի, ընտրությունները հետաձգելու անհրաժեշտություն, ամենայն հավանականությամբ, չի լինի, քանի որ չի բացառվում, որ հենց վաղն էլ Հայրիկյանը դուրս գրվի հիվանդանոցից:
Ինչպես հաղորդում է կայքի լրագրողը, հիվանդանոցը շարունակում է մնալ մարդաշատ, իրավիճակը լարված է, քանի որ Հայրիկյանի հարազատները անընդհատ մեղադրանքներ են հնչեցնում, քննարկում տարբեր վարկածներ: