Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Նեղ մասնագիտական բուժումը շարունակելու նպատակով Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից տուժած և «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում վիրահատված` 14 և 15 տարեկան պատանիները քիչ առաջ, բժիշկների ուղեկցությամբ, տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
«Հաջողվեց կայունացնել երկու երեխայի առողջական վիճակն էլ, անջատել արհեստական շնչառության սարքը և շտապօգնության մեքենայով տեղափոխել համապատասխան բժշկական հաստատություն»,- լրագրողների հետ ճեպացրույցում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նախարարը հայտնեց նաև, որ, ըստ անհրաժեշտության, հոգեբանական բժշկական օգնություն է ցուցաբերվում տուժածների հարազատներին, ծնողներին:
37-ամյա հղի կինը, որի կյանքին և պտղին վտանգ չի սպառնում, մասնագիտական հսկողությունը շարունակելու համար տեղափոխվել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ:
Այս պահի դրությամբ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում պատահարից վիրավորված քաղաքացիներից շարունակում են բուժումը երկու կին: Ականջի թմբկաթաղանթի վնասվածք ստացած տուժածներից մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է քիթ -կոկորդ - ականջաբանության բաժանմունք: Վերակենդանացման բաժանմունքում գտնվող ևս մեկ տուժած պատրաստվում է դուրս գրման:
Առողջապահության նախարարություն