կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-30 10:54
Աշխարհ

Հարձակում դպրոցական ավտոբուսի վրա

Հարձակում դպրոցական ավտոբուսի վրա

ԱՄՆ Ալաբամա նահանգի ոստիկանությունը շրջափակել է շենքը, որում 65-ամյա զինված տղամարդը պատանդ է պահում 6-ամյա երեխայի. տեղեկացնում է ABC հեռուստաալիքը:

 

Ոստիկանությունը տեղեկացրել է, որ  նա մոտեցել է դպրոցական ավտոբուսին եւ պահանջել, որ դպրոցականներից մեկն իրեն մոտենա: Երբ վարորդն ասել է, որ երեխաներից ոչ մեկին թույլ չի տա դուրս գալ ավտոբուսից, տղամարդը կրակ է բացել, ինչ հետեւանքով վարորդը մահացել է: Այնուհետեւ հանցագործը երեխաներից մեկին պատանդ է վերցրել ու փախել:

 

Ոստիկանները այժմ բանակցություններ են վարում նրա հետ: Տղամարդը խոստացել է, որ երեխային չի վնասի: