Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը նախազգուշացրել է, որ Ռուսաստանի հարձակումը դաշնակից երկրների մատակարարման գծերի վրա, որոնք աջակցում են Ուկրաինային զենքով և զինամթերքով, կարող է համարվել հարձակում Դաշինքի վրա։ Այս մասին նա ասել է CBC-ին տված մեկնաբանությունում։
Նա ընդգծել է, որ դաշնակիցներն օգնում են Ուկրաինային՝ պաշտպանել իր ինքնապաշտպանության իրավունքը, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ։ Ստոլտենբերգի խոսքով՝ ագրեսորը Ռուսաստանն է, իսկ Ուկրաինան պաշտպանում է իրեն։ Եվ «եթե որևէ հարձակում լինի ՆԱՏՕ-ի որևէ երկրի, ՆԱՏՕ-ի տարածքի վրա, դա կգործարկի 5-րդ հոդվածը»:
Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածում ասվում է, որ եթե ՆԱՏՕ-ի անդամ պետություններից մեկը դառնա զինված հարձակման զոհ, Դաշինքի մյուս անդամ երկրները դա կհամարեն հարձակում ՆԱՏՕ-ի բոլոր երկրների վրա և կպատասխանեն դրան։
Ստոլտենբերգը միանգամայն վստահ է, որ «նախագահ Պուտինը գիտի դա»: