կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-08 21:24
Քաղաքական

ԱԶԳ. Հարձակումը Հայաստանի վրա հարձակում է Ռուսաստանի վրա

ԱԶԳ. Հարձակումը Հայաստանի վրա հարձակում է Ռուսաստանի վրա

Եթե անգամ մի կողմ դնենք ՀԱՊԿ շրջանակներում դաշնակիցների միմյանց նկատմամբ ունեցած պարտավորությունները, եւ միայն վերհիշենք Հայաստան-Ռուսաստան ռազմական համագործակցության վերջին զարգացումները` Գյումրու ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը երկարաձգելու համայնապատկերում, ապա վստահաբար կարելի է համաձայնել ՌԴ Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինի հետ, որը հարցազրույց է տվել ռուսական «Սվոբոդնայա պրեսա»-ին: «Եթե մենք հարձակվենք Թուրքիայի վրա, դա կնշանակի պատերազմ ՆԱՏՕ-ի դեմ. ակնհայտ է, որ մենք երբեք դա չենք անի: Սակայն եթե Թուրքիան, Ղարաբաղի պատճառով, հարձակվի Հայաստանի վրա, ապա մենք պարտավոր ենք պաշտպանել հայերին: Հենց այդ պատճառով էլ հայերը պինդ են բռնել իրենց տարածքում գտնվող մեր ռազմաբազան: Նրանք նույնիսկ ամբողջությամբ վճարում են դրա ծախսերը, ինչը, ըստ իս, եզակի երեւույթ է աշխարհում»:

 

Պատասխանելով լրագրողի հարցին, թե հարձակումը Հայաստանի վրա նշանակու՞մ է արդյոք հարձակում Ռուսաստանի վրա, Խրամչիխինը ասել է. «Անշուշտ: Մանավանդ որ Հայաստանում գտնվող մեր ռազմաբազայում ծառայում են հիմնականում տեղացիներ, որոնք Թուրքիայի հետ վստահաբար կպատերազմեն, այստեղ արդեն առաջանում է, փաստորեն, իրավիճակ, որ Թուրքիան պատերազմում է նաեւ Ռուսաստանի դեմ, ինչը, ինչպես արդեն վերը նշեցի, երբեք չի ուզենա»,- եզրափակել է փորձագետը: