|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Նախընտրական շրջանում հանրապետության տարբեր դպրոցներում, մանկապարտեզներում ծնողական ժողովներ, իսկ տարատեսակ հիմնարկներում, բուհերում աշխատողների եւ ուսանողա-դասախոսական կազմի ժողովներ են հրավիրվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
«Թե բացի աշակերտների, սաների, ուսանողների, հիմնարկների խնդիրներից, էլ ինչի մասին են խոսում եւ/կամ պատրաստվում խոսել դրանց տնօրենները, ռեկտորները քաջ հայտնի է (փոքր է աշխարհը, առավել եւս` Հայաստանը)... Նաեւ հավաքագրվում են անձնագրերի պատճեններ` խախտելով մարդու անձնական տվյալների գաղտնիությունը:
Նրանք ովքեր հրավիրված են այդպիսի ծնողական ժողովների, հավաքների, խնդրում եմ ներքին հաղորդակցությամբ կապվել ինձ հետ կամ դիմել Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբ, այդ թվում գրառում անելով նրա ֆեյսբուքյան էջում»,- նշվում է հայտարարության մեջ: