|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Ես այլ ակնարկներ չտեսա, ընդհակառակը` ԲՀԿ առաջնորդը հայտնեց կոալիցիոն հուշագրին իրենց հավատարմության մասին»,- ԵՐԿԻՐ-ին ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը` նշելով, որ այլ ակնկալիքներ չուներ:
Ըստ նրա` ցանկացած կազմակերպության ներսում կան խմբավորումներ, որոնք ունեն իրենց շահերը, եւ դա նորմալ է, եթե իրավիճակը վերահսկելի է:
Պատգամավորի կարծիքով` այսօր կոալիցիայի ներսում չկա այնպիսի անհաղթահարելի տարաձայնություն, որի արդյունքում արտակարգ իրադարձություն ստեղծվի, կամ այն հանգեցնի կոալիցիայի կազմալուծմանը: