|
Փոխարժեքներ
27 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանը հրապարակեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատավճիռը: Դատարանը վճռեց անհապաղ կալանքից ազատ արձակել գործով ամբաստանյալներ Գևորգ Սաֆարյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Ներսես Պողոսյանին և նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի վճռով Ժիրայր ՍԵֆիլյանը դատապարտվեց 5 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման: Դատարանը միաժամանակ բավարարեց Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Եգորյանի միջնորդությունը և նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինեց պատգամավորների անձնական երաշխավորագրով ազատ արձակելով:
Դատարանը տեղեկացրեց, որ Սեֆիլյանի համար երաշխավորագիր ներկայացրած պատգամավորներից յուրաքանչյուրի կողմից դատարանի դեպոզիտ հաշվին 500.000 ՀՀ դրամ վճարումից հետո Սեֆիլյանն ազատ կարձակվի կալանքից: