|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Այսօր ԱԺ ամբիոնիցպատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայհոյել է Ստյոպա Սաֆարյանին:
Սաֆարյանի պատասխանը չի ուշացել: «Մարդամեկը (ափսոս էլ է այս բառը) վերջապես շմայսերեն արտաթորեց այն կեղտը, որը ֆեյսբուքում ֆռռցնում էր ֆեյք կանանց օգտահաշիվների ու գովազդի տակ: Բայց դրանով նաև պատասխանատվություն ստանձնեց այդ կամպանիայի համար: Վերջապես դատարան ուղարկելու առարկայական նյութ կա: Նախկինում մի տեսակ հետաքրքիր չէր երրորդական դեմքերի դեմ դատարան դիմում ուղարկելը: Ի դեպ, բոլոր լրատվամիջոցներին ու լրագրողներին` ոչ մի լուսաբանում ու մեկնաբանություն դրա թեմայով չի լինելու: Անգամ դատական գործընթացում: Թեման կա միայն դատարանի, դատավորի ու ոստիկանության և քննչական կոմիտեի (վերջինիս մոտ քննություն է գնում) համար: Սելը ճռալու տեղը սելվորն է ճռում»,- Ֆեյսբուքում գրել է Սաֆարյանը: