Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կազանում տեղի ունեցած եռակողմ նախագահական հանդիպման ժամանակ ստեղծվել էր մի իրավիճակ, որ եթե փաստաթուղթ ստորագրվեր, ապա թե' հաղթանակը, թե' տապալումը լինելու էր Ռուսաստանինը. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Ըստ նրա` ԼՂ հակամարտության կարգավորման հարցում լուրջ փոփոխությունների սպասելն անիմաստ է. «Ես պատերազմին էլ չեմ հավատում, քանի որ Ադրբեջանը մեծ շուքով պատրաստվում է «Եվրատեսիլի» անցկացմանը, և այս հարցում Հայաստանի ամենախելամիտ քայլը կլինի «Եվրատեսիլի» կազմկոմիտեին դիմելը՝ Բաքուն «Եվրատեսիլի» հավերժ քաղաք հռչակելու խնդրանքով»:
Ինչ վերաբերում է ռուսական «Կոմերսանտ»-ի հրապարակմանը, թե Մեդվեդևը հոգնել է ԼՂ բանակցային գործընթացից, Սաֆարյանն ասաց, որ դա ավելի շատ խաղ է, քան իրականություն: