կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-29 10:09
Հասարակություն

Հերոսները դասալիք են դարձել, դասալիքները՝ հերոս. ''Ժողովուրդ''

Հերոսները դասալիք են դարձել, դասալիքները՝ հերոս. ''Ժողովուրդ''

ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված պետական միջոցառումներին հրավիրված չեն եղել այն բոլոր ազատամարտիկները, որոնք չեն կիսում գործող իշխանության տեսակետը: Օրինակ` «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հրամանատար Սմբատ Այվազյանը, ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Մյասնիկ Մալխասյանը, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը եւ այլք անտեսվել են Սեյրան Օհանյանի կողմից:

 

Փոխարենը ՊՆ միջոցառումներին մասնակցել է ՊՆ-ին մատակարարված ժամկետանց գոմեշի մսի հայտնի պատմության դերակատար, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանը, ում մասին Սերժ Սարգսյանը բավական կտրուկ արտահայտվեց անցած տարվա սեպտեմբերի 16-ին ՀՀ կառավարության նիստում. «Ինձ համար անհասկանալի է՝ ինչ է նշանակում բանակի գլխավոր շտաբի պետի տեղակալը մեծ գումար է վերցնում մատակարարից: Ի՞նչ է սա նշանակում, Սեյրա՛ն: Էդպիսի հասկացողությունը ո՞րն ա»: Այս մասին գրում է «Ժողովուրդ»-ը եւ հավելում. «Իսկ ինչպե՞ս հասկանալ այսքան խայտառակությունից հետո նրան մեծարելը, իսկ ազատամարտիկներին արհամարհելը: Արդյո՞ք Ա. Փայտյանը միայնակ չի գործել, ու դրա համար էլ ՊՆ ղեկավարությունը նրա նկատմամբ այդքան սիրալիր եւ ուշադիր է»:

 

Շարունակությունը կարդացեք օրաթերթում: