Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Եթե 2018-ին գիտեիր, որ Արցախն Ադրբեջան է, ինչո՞ւ էիր 44-օր Սարդարապատի զանգեր հնչեցնում․․․
Ինչո՞ւ կյանքեր խլեցիր, ինչու՞ թուրքի կառափնարան տարար 5000 հայ երիտասարդի․․․
Եթե դիզիրտիր էին ու վախկոտ, ինչո՞ւ էիր հերոսի կոչում շնորհում․․․
Իսկ գուցե դու շահագրգռվա՞ծ էիր, որ «վախկոտ դասալիքները» հայտնվեին Բաքվի բանտում․․․
Բա որ սիրո՞ւմ ես ժողովրդին, ինչո՞ւ ես նրա դեմ զինված հանցագործների նկատմամբ կիրառվող «Զարյա 3» 30 լուսաձայնային նռնակ օգտագործում․․․
Դու, իհարկե գիտես, որ երեքհազարամյա Արցախը երբեք Ադրբեջան չի եղել, պարզապես քո վախերը, քո պարտությունն ու քո անձնական հանձնառությունն ես փաթաթում մի ամբողջ ժողովրդի գլխին․․․
Քո պատկերացումները, քո հայտարարություններն ու քո գործողությունները քո դեմ ցուցմունքներ են․․․
P.S. Պատիժն անխուսափելի է՝ վաղ, թե՝ ուշ․․․»։