կարևոր
4879 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-10 19:59
Հասարակություն

Պայքարը շարունակվում է և հոգնել չկա․ մենք դասալիք չենք, մենք տեր ենք մեր հայրենիքին․ Գառնիկ Դանիելյան

«Երեկ 100 000 մեր հայրենակիցներ ցույց տվեցին, որ տեր են մեր հայրենիքին, որ մեր ժողովուրդը միասնական է և որ մենք հաշտ չենք ստեղծված իրավիճակի հետ»,- Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա ուղերձ հղեց նաև այսօր խաղաղ անհնազանդության գործողություններին միացած երիտասարդներին՝ ուսանողությանը, որոնք այսօրվանից դասադուլ են հայտարարել․

«Ձեր ցավը տանեմ, դուք էսօր ապացուցեիք, որ ուսանողությունը, երիտասարդությունը հայրենիք ունի, որ ուսանողությունը, երիտասարդությունը մեր վաղվա գալիքը ապահովելու է։ Բռնաճնշումներն արդյունք չտվին․ ուսանողությունը դուրս է եկել և ասել՝ տեր է իր հայրենիքին»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։
Մանրամասն ՝ տեսանյութում։