Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վրաստանում ավելի քան 200 զինվոր ինքնակամ լքել է իր զորամիավորումը, ընդ որում` նրանցից մեկն այդ քայլը պատճառաբանել հրամանատարի` արտաքնոցները մաքրելու հրամանին ընդդիմությամբ: «Մենք` զինվորներս, այնտեղ են, որ ռազմարվեստին ծանոթանանք, այլ ոչ թե փայլեցնենք զուգարանները»,- ասել է նա «Ռուսթավի 2» հեռուստաալիքի թղթակցին:
Հեռանալով Պալդո դաշտային ճամբարից` զինվորները 15 կմ անցել են ոտքով, հետո տարբեր փոխադրամիջոցներով իրենց տները գնացել: Զենքը նրանք թողել են զորամասում. տեղեկացնում է apsny.ge-ն:
Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Իրակլի Ձենելաձեն հաստատել է այդ տեղեկությունը, նաեւ ընդգծել, որ այդ զինվորներին տրված հրամանը համապատասխանում է կանոնակարգին եւ նպատակ չի ունեցել նվաստացնել նրանց: «Ով չի կատարում պարտականությունները, զինվոր չի դառնա»,- հայտարարել է նա:
Ներկայումս Վրաստանում 18-27 տարեկանները զորակոչվում են 15 ամսով: