|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Հովհ. Թումանյանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը` հայոց բանակի մասին
Բանակը մեր երկրի եւ հասարակության մի մասն է, եւ եթե ուզում ենք, որ բանակը լինի ավելի լավ, պրոֆեսիոնալ եւ բարոյական, պետք է սկսենք մեզնից: Մեր երկիրը պետք է լինի ամուր ու համախմբված, եւ այդ ժամանակ բանակը նույնպես այդպիսին կլինի: Բանակը չի կարող գոյություն ունենալ մեր երկրի բարքերից դուրս:
21 տարվա ընթացքում կարեւորում եմ այն, որ նախ` նա ծնվեց որպես բանակ` կամավոր ջոկատներով` իր ոգու շնչով, կանչով ու սկզբունքներով: Անկախ ամեն ինչից` հայրենիքը պետք է պաշտպանել կամավոր սկզբունքով. ես չեմ խոսում կազմակերպչական կողմերի մասին, բայց յուրաքանչյուրը պետք է զգա, որ հայրենիքը պաշտպանում են կամավոր, քանի որ միայն կամավոր պաշտպանվող հայրենիքն է ամուր:
Ամենամեծ մաղթանքս այն է, որ մենք մեր երկրի պաշտպանությունը չընկալենք որպես ծանր պարտականություն, այլ որպես կամավոր երջանկություն: