կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-15 16:57
Հասարակություն

Մկրտիչը որդու հետ մասնակցել էր 44-օրյա պատերազմին և ծանր վիրավորվել. ապաքինվելուց հետո շարունակել էր պաշտպանել հայրենիքը

Մկրտիչը որդու հետ մասնակցել էր 44-օրյա պատերազմին և ծանր վիրավորվել. ապաքինվելուց հետո շարունակել էր պաշտպանել հայրենիքը

Կապանում զոհված պահեստազորի սպա Մկրտիչ Հովակյանը եռամսյա զորահավաքի մասնակից էր։ Ծնվել է 1978 թվականին։ Մկրտիչ Հովակյանն ապրում էր Երևանում՝ Էրեբունի վարչական շրջանում։ Հայտնի էր «Ուժեղ» մականվամբ։ Դասավանդում էր Վահան Տերյանի անվան թիվ 60 դպրոցում․ ֆիզկուլտուրայի ուսուցիչ էր։

Նա նաև Հայաստանի «Դուքենդո» կարատեի ֆեդերացիայի անդամ էր։ Մկրտիչը որդու հետ մասնակցել էր 44-օրյա պատերազմին և ծանր վիրավորվել։ Ապաքինվելուց հետո շարունակել էր պաշտպանել հայրենիքը։ Նա ամուսնացած էր՝ երեք զավակի հայր։