|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Բոսնիացի սերբերի նախկին հրամանատար Ռատկո Մլադիչն այսօր Հաագայի միջազգային քրեական դատարանում լսումների ժամանակ հայտարարել է, որ պաշտպանել է իր ժողովրդին ու հայրենիքը:
«Ես պաշտպանել եմ իմ ժողովրդին, եւ ես չեմ սպանում մահմեդականին` որպես մահմեդական, խորվաթին` որպես խորվաթ, ես հիմա չեմ սպանում ո'չ Լիբիայում, ո'չ Աֆրիկայում, ես ընդամենը պաշտպանել եմ իմ երկիրը: Ես ցանկանում եմ ապրել, ապրել մինչեւ ազատությունը, քանի որ այսպես էլ եմ պաշտպանում երկիրս ու ժողովրդիս: Ես գեներալ Ռատկո Մլադիչն եմ, եւ ամբողջ աշխարհը դա գիտի»,- հայտարարել է նա: