|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Սիրիայի ներքին գործերի նախարարությունը դիմել է երկրի հարյուրհազարավոր փախստական քաղաքացիներին` հայրենիք վերադառնալու կոչով: Այդ մասին, ըստ mignews.com-ի, հայտնել է սիրիական SANA գործակալությունը:
ՆԳՆ-ի հայտարարության համաձայն` սիրիացիների վերադարձն իրականացվելու է ճգնաժամի հաղթահարման լայնամասշտաբ ծրագրի շրջանակներում: Իշխանությունները երաշխիքներ են տալիս նաեւ նախագահ Բաշար Ասադի վարչակազմի հակառակորդներին եւ երկիրն անլեգալ լքած անձանց: Նաեւ երկխոսության առաջարկ է արվում արտասահմանում գտնվող սիրիական ընդդիմությանը: