|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ներքին գործերի, միգրացիայի և քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրոս Ավրամոպուլոսը երկուշաբթի Եվրամիության անդամ երկրներին կոչ է արել մինչև սեպտեմբերի վերջը կատարել Հունաստանի և Իտալիայի տարածքներից փախստականների տեղափոխման և տեղաբաշխման պարտավորությունները, փոխանցում է «РИА Новости»-ն:
«Ներողություններն այլևս չեն ընդունվում: ԵՄ բոլոր երկրներն իրենց պարտավորությունները պետք է կատարեն մինչև սեպտեմբերի վերջը», - լրագրողներին ասել է նա՝ Բրյուսել ժամանելով, որտեղ մասնակցելու է ԵՄ 28 երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը:
Ավելի վաղ՝ մարտին, Ավրամոպուլոսը պատժամիջոցներով էր սպառնացել փախստականներին չընդունող ԵՄ երկրներին:
Եվրահանձնակատարը հայտնել է, որ դեռևս Հունաստանի և Իտալիայի տարածքում գտնվող 15,5 հազար փախստական Եվրամիության այլ երկրներ են ուղարկվել երկու երկրների տարածքներից 2 տարվա ընտացքում մինչև 40 հազար ապաստան հայցողների տեղավորելու միության պարտավորությունների շրջանակներում:
Ապաստան տրամադրելու ներգաղթյալների հայտերը քնարկվում են Իտալիայի և Հունաստանի տարածքներում, այսպես կոչված, «հոթսփոթներում» («թեժ կետերում»), որտեղից նրանց Եվրամիության ներսում տեղափոխելու և տեղաբաշխելու ծրագրի շրջանակներում ուղարկում են ԵՄ երկրներ: