Փոխարժեքներ
29 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.36 |
EUR | ⚊ | € 418.44 |
RUB | ⚊ | ₽ 4.1077 |
GBP | ⚊ | £ 497.67 |
GEL | ⚊ | ₾ 138.8 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եգիպտոսը և Հորդանանը պետք է ընդունեն պաղեստինցիներին Գազայի հատվածից: Թրամփի խոսքով նա Հորդանանի թագավորին ասել է․«Նայում եմ Գազայի իրավիճակին, և դա խառնաշփոթ է, իսկական խառնաշփոթ։ Խոսքը մեկուկես միլիոն մարդու մասին է, և պետք է պարզապես մաքրել այդ ամբողջ գործը»։ Նա նշել է, որ այդ քայլը կարող է լինել ժամանակավոր կամ երկարաժամկետ։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ մտադիր է նման առաջարկով դիմել Եգիպտոսի նախագահին:
Թրամփն առաջարկի մասին այլ մանրամասներ չի հայտնել, իսկ թեման չի նշվում Հորդանանի թագավորի հետ իր հեռախոսազրույցի վերաբերյալ Սպիտակ տան պաշտոնական զեկույցում։
Հորդանանի արտաքին գործերի նախարարությունն արդեն արձագանքել է Թրամփի հայտարարություններին՝ ասելով, որ այն «խստորեն և անշեղորեն» մերժում է պաղեստինցիներին Գազայից դուրս բերելու գաղափարը։
Որոշ պաղեստինցիներ արդեն մեղադրել են Թրամփին էթնիկ զտումներ առաջարկելու մեջ։
Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը դատապարտել է ԱՄՆ նախագահի հայտարարությունները:
«Մեր ժողովուրդը կմնա անսասան և չի լքի իր հայրենիքը»,-ասված է նրա հայտարարության մեջ, որը տարածել Է պաղեստինյան ՎԱՖԱ լրատվական գործակալությունը:
Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ խմբավորումը նույնպես խոստացել է դեմ լինել նման ցանկացած գործողությունների:
«Մեր պաղեստինցի ժողովուրդը Գազայի հատվածում 15 ամիս շարունակ մահ ու ավերածություններ է կրել՝ չլքելով իր հողը։ Այդ պատճառով նա չի ընդունի ոչ մի նման առաջարկ կամ որոշում, նույնիսկ եթե դրանք վերականգնման անվան տակ բարի մտադրություններ են թվում, ինչպես դա հնչում էր ԱՄՆ նախագահ Թրամփի առաջարկներում»,-BBC-ին ասել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Բասեմ Նաիմը։