Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ կառավարությանը կոչ է անում Հայաստանին 15 մլն դոլար տրամադրել սիրիացի փախստականներին օգնության համար։
Հայ դատի հանձնախմբի կոչը հնչել է Թուրքիայում սիրիացի փախստականների օգնության հետ կապված խարդախությունները բացահայտելու ֆոնին։
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID), հաշվի առնելով Թուրքիայում կաշառակերության փորձը, դադարեցրել է փախստականներին հումանիտար օգնության ծրագրերին մասնակցող 14 իրավաբանական անձանց եւ անհատների գործունեությունը։
«Հաշվի առնելով վերջին զարգացումները` Հայ դատի հանձնախումբը նորից կոչ է անում 15 մլն դոլար օգնություն մատակարարել Հայաստանին` փախստականների օգնության ծրագրերի շրջանակներում»,- ասել է Ամերիկայի Հայկական Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին։ Նա ամերիկահայերին կոչ է արել դիմել Կոնգրեսին եւ իրենց ձայնը լսելի դարձնել կարիքավորներին օգնելու գործում։
«USAID-ի հետաքննությունը հայտնաբերել է մատակարարների առեւտրային ցանց, որոնք կեղծել են օգնության դիմումները, կաշառակերության սխեմաներ կազմել Սիրիա հումանիտար օգնության մատակարարումները ձեռք գցելու համար»,- ասված է հայտարարության մեջ։
Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտը (IWPR) հայտնել էր, որ Հայաստանը փախստականների ինտեգրման եւ պետության կողմից ջերմ ընդունելության բացառիկ օրինակ է։