|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարչական վարույթ է հարուցել «Վեգա» էլեկտրատեխնիկայի խանութների ցանցի նկատմամբ` հիմնվելով իր դիմումի վրա:
«Փետրվարի 3-ին դիմել էի ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետականհանձնաժողով՝ առաջարկելով հարուցել վարչական վարույթ «Վեգա» էլեկտրատեխնիկայի խանութների ցանցի նկատմամբ և խախտումներ հայտնաբերելու դեպքում օրենքով սահմանված կարգով լուծել պատասխանատվության հարցը:
Այսօր առավոտյան ստացել եմ հանձնաժողովի նախագահ՝ Արտակ Շաբոյանի պատասխանն առ այն, որ հանձնաժողովը հարուցել է վարույթ, ինչպես նաև հրավիրվել եմ հանձնաժողովի՝ փետրվարի 22-ի դռնբաց նիստին, որտեղ քննարկվելու է դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթում առկա փաստական հանգամանքների վերաբերյալ հարցը»,- գրում է պատգամավորը: