Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոլանդական 1-ին լիգայում հանդես եկող «Էմմենի» հայ հարձակվող Նորայր Մամեդովը, ով արդեն լուծել է ազգանվան հետ կապված խնդիրները` փոխելով այն, հրավեր է ստացել Հայաստանի հավաքականից:
Նորայրը այժմ կրում է Ասլանյան ազգանունը: Այդ մասին ֆուտբոլիստը ասել է Armsport.am-ին տված հարցազրույցում:
«Նոր անձնագրով ազգանունս լինելու է Ասլանյան, իսկ Հոլանդիայում հանդես եմ գալու Ասլանյան-Մամեդով ազգանունով` մինչև վերջանականապես լուծվի հարցը:
Երեկ ակումբն ստացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից ուղարկված հրավերը: Այժմ ես պետք է գլխավոր մարզչին խնդրեմ, որ ինձ թույլ տա մեկնեմ Ֆրանսիա:
Հոլանդիայի 1-ին լիգայում այդ օրերին էլ խաղեր կան: Ընկերական խաղերից առաջ մարզիչները երբեմն, թույլ չեն տալիս, որ խաղացողը մեկնի, սակայն ես կփորձեմ նրան բացատրել, որ ինձ համար սա շատ կարևոր հրավեր է, քանի որ ես մեծ ցանկություն ունեմ ելույթ ունենալու Հայաստանի հավաքականում»,- ասել է հարձակվողը:
Հիշեցնենք, որ Լյուքսեմբուրգ-Հայաստան հանդիպումը կկայանա փետրվարի 5-ին ֆրանսիական Վալանս քաղաքում: