|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի հետ կապերի պատասխանատու։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ մարտի 1-ին Մամեդովը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտի շտաբում՝ Լեռնային Ղարաբաղի «հայ բնակիչների ներկայացուցիչների հետ»։
«Հանդիպմանը մասնակցել է Բնական ռեսուրսների ապօրինի շահագործման հարցերով խմբի ղեկավար Մասիմ Մամեդովը։ Խմբում ներառված են Բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարության, Էկոնոմիկայի նախարարության գույքի հարցերով պետական ծառայության եւ AzerGold ՓԲԸ փորձագետները։
Հանդիպմանը քննարկվել է Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների վերաինտեգրումը Ադրբեջանի Հանրապետություն՝ Ադրբեջանի Սահմանադրության եւ օրենքներին համապատասխան։ Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի շրջանում բնակվող հայ բնակիչների հետ շփումները շարունակվում են», - գրում են լրատվամիջոցները։