կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-28 17:30
Սպորտ

Դժվարանում եմ բառերով նկարագրել զգացողություններս.Նորայր Ասլանյան

Դժվարանում եմ բառերով նկարագրել զգացողություններս.Նորայր Ասլանյան

Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր Ֆրանսիայի Վալանս քաղաքում պետք է մասնակցեն փետրվարի 5-ին կայանալիք Հայաստան-Լյուքսեմբուրգ ընկերական հանդիպման մարզական հավաքին: Հրավիրվածների թվում է նաև հոլանդական «Էմմենի» ֆուտբոլիստ Նորայր Ասլանյանը, ով առաջին անգամ է մասնակցելու Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքին եւ առաջին անգամ է կրելու Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը:

 

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում 21-ամյա ֆուտբոլիստը խոսել է ազգային հավաքական հրավիրվելու հետ կապված իր զգացողությունների և առաջիկա խաղից սպասելիքների մասին:

 

- Նորայր, ի՞նչ զգացողություններ ունեցար, երբ իմացար, որ քեզ հրավիրել են Հայաստանի ազգային հավաքական:

- Շատ դժվար է բառերով նկարագրել, թե ինչ եմ զգում այս պահին: Ես միշտ երազել եմ խաղալ Հայաստանի ազգային հավաքականում, և երբ ստացվեց հրավերը, սկզբից նույնիսկ չէի հավատում: Բայց հիմա արդեն գիտակցում եմ, որ սա իրականություն է:

 

- Քո ակումբում ինչպե՞ս ընդունեցին այն լուրը, որ քեզ հրավիրել են Հայաստանի հավաքական:

- Ակումբում շատ լավ ընդունեցին այդ փաստը: Մեր խաղացողների մեծ մասը հոլանդացիներ են, և, ինքներդ էլ հասկանում եք, նրանց համար շատ դժվար է Հոլանդիայի հավաքականում խաղալու հույս ունենալ: Մեր ակումբում հպարտ են, որ ունեն թեկուզ այլ երկրի ազգային հավաքականի թեկնածու:

 

- Ո՞րն է քո նախընտրած դիրքը խաղադաշտում:

- Եթե փորձեմ կարճ ձևակերպել, ես ինձ համարում եմ հարձակողական ոճի կիսապաշտպան կամ ետ քաշված հարձակվող: Իսկ ընդհանրապես պատրաստ եմ խաղալ այնտեղ, որտեղ կարող եմ առավելագույն օգուտ բերել թիմին:

 

www.ffa.am