Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականն Օլիմպավանում պատրաստվում է նոյեմբերի 23-ին եւ 26-ին կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական փուլի` Ալբանիայի եւ Դանիայի հետ խաղերին:
Քիչ առաջ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հավաքականից հեռացվել է Ռայան Բոաթրայթը: Նա գիշերը ժամանել է Երեւան, սակայն կմեկնի իր ակումբի մարզաբազա:
«Ֆեդերացիայի եւ մարզչի համատեղ որոշմամբ Ռայան Բոաթրայթն այլեւս հանդես չի գա Հայաստանի հավաքականում, նրան հեռացրել ենք: Պատճառը ոչ պատշաճ վերաբերմունքն է Հայաստանի ազգային թիմի, ֆեդերացիայի ու մարզչի նկատմամբ: Դա ծանր որոշում էր, բայց` ճիշտ: Ազգային հավաքականում ոչ մեկն իրավունք չունի իրեն բարձր դասելու մյուսներից, բոլորը հավասար են»,- ասաց Արա Պողոսյանը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչի կարծիքով` Հայաստանի թիմում պետք է լինեն այն բասկետբոլիստները, որոնք իսկապես ցանկանում են խաղալ իրենց երկրի համար:
«Մեր թիմում Ռայան Բոաթրայթը միակ լեգեոներն էր, եւ ամռանը նա ցույց տվեց իր խաղամակարդակը: Ես չեմ ցանկանում մանրամասներին անդրադառնալ: Պարզապես կասեմ, որ նա կարեւոր խաղացող է, բայց ոչ` ամենակարեւորը: Բասկետբոլը թիմային մարզաձեւ է: Մենք փոքր բասկետբոլային երկիր ենք, բայց պետք է պաշտպանենք ազգային հավաքականի շահերը: Չենք կարող թույլ տալ՝ որեւէ մեկը մեր շահերին հակառակ լինի»,- ասաց Նիկշա Բավցեւիչը: