|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Նորայր Ասլանյանը Ավանի ակադեմիայում կայացած բաց մարզումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց իր տպավորություններից և սպասելիքներից:
«Շատ տպավորված եմ: Ակադեմիան, խաղադաշտերը... Չէի սպասում: Անգամ Հոլանդիայում այսպիսի բան չեմ տեսել: Ինչ վերաբերում է խաղին, ես հավատում եմ, որ մենք կհաղթենք: Շատերն են ասում, որ սա ֆուտբոլ է, և ամեն ինչ կարող է պատահել, բայց մենք Մալթայից ավելի ուժեղ ենք և պետք է հաղթենք: Հուսով եմ` կկարողանամ օգնել հավաքականին: Դանիայի դեմ էլ կարող ենք շատ լավ խաղալ: Հույս ունեմ` կհաջողվի 6 միավոր վաստակել»,- նշեց Ասլանյանը:
Խոսելով իր և թիմակիցների փոխհարաբերությունների մասին` Ասլանյանը նշեց. «Լյուքսեմբուրգում շատ կարճ էր ժամանակը` ընդամենը 3 օր, չհասցրեցի լավ ծանոթանալ նրանց հետ: Իսկ հիմա` արդեն մեկ շաբաթ է, որ այստեղ եմ, հասցրել եմ շփվել և ընկերանալ տղաների հետ»:
Ֆոտո` Շուշանիկ Հակոբյան: