Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գոնե լրագրողական հանրությանը հայտնի է, թե ինչպիսի օլիմպոսյան հանգստությամբ է օժտված, թե որքան հավասարակշռված է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրան հունից չեն կարող հանել ո'չ լրագրողների ամենասուր հարցերն ու բացահայտումները, ո'չ էլ հակառակորդների ամենաանսպասելի արարքները:
Yerkir.am-ի տեղեկություններով` վերջին շրջանում վարչապետը շատ է փոխվել: ՀՀԿ-ի` մեր աղբյուրները հաղորդում են, որ նա ամենաթեթեւ բանից անգամ նյարդայնանում է եւ ոչ հաշվարկված քայլեր անում: Ավելին, ըստ մեր աղբյուրների, նա հիմա արդեն չի էլ թաքցնում այս կամ այն պաշտոնյայի հանդեպ ունեցած հակակրանքը եւ դա արտահայտում է իրեն եւ բոլորին հայտնի ձեւերով:
Ուշագրավ է, որ վերջին օրերին լարվել են վարչապետի եւ մի քանի բարձրաստիճան ՀՀԿ-ականների հարաբերությունները: Մեր թղթակցին ՀՀԿ վերին էշելոնի ներկայացուցիչներից մեկը պատմեց, որ իշխանական երկու թեւերի միջեւ հարաբերություններն այնքան են սրվել, որ վարչապետի հեռախոսազանգերին ՀՀԿ մյուս թեւի կարկառուն դեմքերն անգամ չեն պատասխանում` լսելու համար նրա «արդարացումները» կամ «պարզաբանումները»: