կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-23 19:49
Հասարակություն

Առավել հաճախ է շփվելու լրագրողների հետ, պատասխանելու է բոլոր հեռախոսազանգերին. Արմեն Մելիքբեկյան

ՀՖՖ նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանի ընդդիմախոսները, ըստ Yerkir.am-ի՝ պնդում են, որ հավաքականի խաղերին Մելիքբեկյանը տարել է աներոջը, զոքանչին և այլոց:

«Երբևիցե նման բան չի եղել, որևէ մեկի համար ՀՖՖ-ն չի վճարել: Ամեն մարդ իր համար է վճարել: Բոլոր փաստաթղթերը, ֆակտուրաները պահպանված են: Դա ևս մեկ անտեղի շահարկում է»,-ասել է Արմեն Մելիքբեկյանը:

ՀՖՖ նորընտիր նախագահը պատրաստակամ է կառուցողական աշխատելու գործոմի հետ, պատրաստվում են հիմնադրամ ստեղծել, որը կաջակցի մարզային ֆուտբոլի զարգացմանը:

«Քարոզարշավի ժամանակ անընդհատ խոսել եմ ծրագրերից, ներկայացրել ռազմավարությունը, կարևորել եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգա ունենալու մասին»,-նշել է Մելիքբեկյանը:

Նա խոստացավ, որ առավել հաճախ է շփվելու լրագրողների հետ, պատասխանելու է բոլոր հեռախոսազանգերին:

«Ես մի մարդ եմ, որը երբեք չի ունեցել ակումբային շահեր: Ես ներկայացնելու եմ բոլոր ակումբերի շահերը, հայկական ֆուտբոլի շահերը: Ասեմ նաև, որ ես հայկական ֆուտբոլի նվիրյալ եմ, դրա մասին կարող են փաստեն շատերը»,-նշել է ՀՖՖ նորընտիր նախագահը:

Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ փակ գաղտնի քվեարկությամբ և 6 ձայնի առավելությամբ Արմեն Մելիքբեկյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ: