|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ես կարող էի այստեղ ձևացնել, թե ինչ-որ ներքին տվյալներ ունեմ, բայց, ցավոք, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների բոլոր պահանջները, որպեսզի գործադիրի այս կամ այն ներկայացուցիչները ներկայանան և պատմեն, թե ինչ վիճակում է բանակցային գործընթացը, այս պահի դրությամբ դեռևս ցրողական տրամաբանության են արժանանում․ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
«Պատիվ ունեմ» խմբակցությունը դրա հետ կապված առաջարկելու է նաև օրենսդրական փոփոխություններ, որպեսզի իրենք չկարողանան դրանից խուսափել, բայց թշնամի երկրների ղեկավարների, ՀՀ բանակցողների ընդհանուր հռետորաբանության վերլուծությունը հուշում է, որ որևէ լավ բան այդտեղից ակնկալել շատ դժվար է»,- ասաց պատգամավորը։