|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր խորհրդարանում ՄԻՊ 2018թ. զեկույցի քննարկման ժամանակ ընդգծեց` պետական մարմինը լրագրողին օրինավորության կանխավարկածով պետք է վերաբերվի: Հստակեցրեց`կարծրատիպը, թե լրագրողը խոչընդոտում է պետական մարմնի աշխատանքին, պետք փոխել:
«2017-ի համեմատ` երկու անգամ աճել են 2018-ի բողոքները, երբ պետական մարմինները չեն պատասխանում քաղաքացիների և լրագրողների հարցերին»,- հավելեց նա:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Ծովինար Վարդանյանը հետաքրքրվեց` համեմատություն արվե՞լ է, թե քանի հարցման դեպքում պետական գերատեսչությունները քանի հարցի են պատասխանել։
Պաշտպանն ասաց, որ հարցումների աննախադեպ աճ է եղել։ Հարցերն այնքան շատ են եղել, որ ոչ միայն իրենք են ծանրաբեռնված աշխատել, այլև ամբողջ պետական ապարատը: «Պետական ապարատը պատրաստ չէր այդ աստիճան մեծ հոսքի»,- ամփոփեց ՄԻՊ-ը: