|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հարվարդի համալսարանի բժշկական դպրոցի պրոֆեսոր Ջորջ Չերչը կին է փնտրում, ով նեանդերթալցի կծնի: Նա համոզված է, որ կարող է կլոնավորել 33 հազար տարի առաջ անհետացած մարդկանց այդ տեսակը: Գիտնականի խոսքերով` նեանդերթալցու գենետիկական կոդը վերարտադրելու համար բավական շատ նյութ ունի:
Չերչի մտահղացմամբ` ցողունային բջջի մեջ կներարկվի վերարտադրված ԴՆԹ-ի նմուշը, իսկ ցողունային բջիջները կզետեղվեն մարդու` վաղ շրջանի զարգացման սաղմի մեջ: Գիտնականի կարծիքով` նեանդերթալցու ԴՆԹ-ն «կհաղթի» բանական մարդու ԴՆԹ-ին: Մի քանի լաբորատոր օրերից հետո սաղմը կներմուծվի կնոջ օրգանիզմ, քանի որ ժամանակակից տեխնիկական միջոցները դեռեւս հնարավորություն չեն տալիս սաղմը մեծացնել լաբոատորիայում. տեղեկացնում է ТСН-ը:
Բրիտանական օրենսդրությունն արգելում է մարդու կլոնավորումը, սակայն Չերչը համոզված է, որ նեանդերթալցիների հարցում խնդիր չի լինի: