|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Պատերազմ երկար ժամանակ չի լինի, ադրբեջանցիները հո հիմա՞ր չեն. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արցախյան ազատամարտի մասնակից, Կանանց ՀԿ-ի հիմնադիր նախագահ, փոխգնդապետ Աիդա Սերոբյանը:
Ըստ նրա` ադրբեջանցին ինչ սրտով պետք է պատերազմի մեզ հետ, երբ այն ժամանակ, որ մենք նորմալ զենք ու զինամթերք չունեինք եւ հաղթեցինք, այժմ զինված ենք մինչեւ ատամները:
Դուշման Վարդանի մայրը` Զարուհի Շամյանն էլ, իր հերթին, նշեց, որ եթե պատերազմ լինի, միեւնույն է, հաղթելու ենք, քանի որ հայ զինվորը զավթողական մարտ չի մղում, այլ ազատագրական:
«Ի դեպ, կուզեմ շեշտել` ես սգավոր մայր չեմ, ես հերոսի մայր եմ: Իմ որդու շիրիմը նոր հերոսներ ծնելու հող է պատրաստում»,-ասաց տիկին Զարուհին: