Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկուշաբթի օրը 2013թ. նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկի օրն է: Yerkir.am-ը փորձել է պարզել, թե նախագահի թեկնածուներից ով ինչպես է սկսելու քարոզարշավի մեկնարկը:
Արդեն տեղեկացրել ենք, որ գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը քարոզարշավը սկսելու է Երեւանի Ավան համանքից: Թե ո՞ր ժամին եւ Ավանի կոնկրետ ո՞ր հատվածից, այս պահին դեռ հայտնի չէ:
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ, ինքնաառաջադրված Րաֆֆի Հովհաննիսյանը կսկսի Ազատության հրապարակից` երկուշաբթի օրը` ժամը 12:00-ին:
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը քարոզարշավը կսկսի Վերին Արտաշատ գյուղից: Երկուշաբթի` ժամը 14:00-ին, Բագրատյանը կհանդիպի վերինարտաշատցիների հետ: Թե ինչու է քարոզարշավը սկսվում հենց այդտեղից, մեր թղթակցին Բագրատյանի մամուլի ծառայությունից պարզաբանել չցանկացան:
ԼՂՀ նախկին արտգործնախարար, ինքնաառաջադրված Արման Մելիքյանը մեր թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ երկուշաբթի օրը հայտարարությամբ հանդես կգա, որում էլ կտա քարոզարշավի ընթացքի հետ կապված հարցերի պատասխանները:
«Ազգային համաձայնություն» կուսակցութան նախագահ Արամ Հարությունյանի քարոզարշավը կմեկնարկի ուղիղ եթերում ելույթով: Հարությունյանը Yerkir.am-ի հետ զրույցում պատմեց, որ հիմնականում օգտվելու են եթերից եւ ասուլիսներ են հրավիրելու: «Վերջին տասն օրը հանդիպումներ կունենանք Երեւանում, եւ չի բացառվում, որ քարոզարշավն ավարտենք Ազատության հրապարակում` հանրահավաքով»,- նշեց նախագահի թեկնածուն:
Էպոսագետ Վարդան Սեդրակյանը եւս քարոզարշավում հիմնական շեշտը դնելու է հեռուստաելույթների վրա:
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը մեր թղթակցին պատմեց, որ առանձնահատուկ միջոցառում երկուշաբթի օրը նախատեսված չէ: Հնարավոր է` հունվարի 25-ին հանրահավաք հրավիրեն, իսկ թե ո՞ր ժամին եւ որտե՞ղ, դեռ չեն որոշել: «Այսօրվանից արդեն թռուցիկներ են բաժանվելու մարդկանց: Կարծում եմ` դա ամենալուրջ գործն է, որովհետեւ դա մարդ մարդու հետ հանդիպում է»,-նշեց Հայրիկյանը:
Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն էլ, ինչպես հայտնի է քարոզարշավի փոխարեն հացադուլ է անելու: