կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-18 13:34
Քաղաքական

''Ժառանգության'' առաջնորդը քարոզարշավը կսկսի Ազատության հրապարակից

''Ժառանգության'' առաջնորդը քարոզարշավը կսկսի Ազատության հրապարակից

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Yerkir.am-ը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչպես է հունվարի 21-ին` քարոզարշավի պաշտոնական մեկնարկի օրը, սկսելու քարոզարշավը, եւ ով է լինելու նախընտրական շտաբի պետը: Նախագահի թեկնածուն հայտարարեց, որ քարոզարշավը կսկսեն կեսօրին` ժամը 12:00-ին, Ազատության հրապարակի շրջակայքից:

 

Խոսելով նախընտրական շտաբի մասին` նա հայտարարեց, որ իրենց շտաբը չի կրելու ձեւական, ուղղահայաց կառուցվածքը, որ շատերի մոտ է: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնեց նաեւ, որ կարեւոր չէ` կլինի շտաբի պետ, թե` համակարգող, շտաբի ընդհանրական, գաղափարական պետն ինքն է լինելու, նաեւ քարոզարշավի պատասխանատուն, բայց այսօր նիստ կանեն, իսկ արդեն կիրակի օրը` շտաբի պաշտոնական բացմանը, կհայտարարեն, թե ով է լինելու շտաբի պետը: «Մենք պետք է ունենանք շատ շարժունակ, նախաձեռնող քարոզարշավ»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: