կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-09 10:02
Քաղաքական

Օսկանյանը քարոզարշավը կսկսի լուրջ փաստաթղթերի հրապարակմամբ

Օսկանյանը քարոզարշավը կսկսի լուրջ փաստաթղթերի հրապարակմամբ

Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորած Վարդան Օսկանյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, իր նախընտրական քարոզարշավը սկսելու է շատ լուրջ փաստաթղթերի հրապարակմամբ:

 

Ըստ թերթի աղբյուրների՝ դրանք վերաբերում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի վերջին տարիների գործունեությանը. Օսկանյանը կբացահայտի, թե ֆինանսական միջոցների ինչպիսի օգտագործմամբ է Մարգարյանը մինչ օրս «լավ» Երևան «կառուցել»:

 

Այս հարցում ԲՀԿ-ին օգնել են նաև Երևանի ավագանու անդամները, որոնք թեև հիմնականում Մարգարյանի որոշումները դակողի դերում են հանդես եկել, այնուամենայնիվ հետաքրքիր փաստաթղթեր ձեռք բերելու հարմար առիթը բաց չեն թողել:

 

«Ժողովուրդ»-ը փորձել է ստացած լուրի իսկությունը պարզել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանից, սակայն նա երկար մտածելուց հետո ասել է. «Այն, ինչ ասում եք, շատ հեռու է իրականությունից»: