Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանյան տարբեր ընտրություններն ուսումնասիրող «Գելափ ինթերնեյշնլ» հետազոտական կենտրոնի հայաստանյան ներկայացուցիչ Արամ Նավասարդյանը դժվարանում է կանխատեսել, թե քարոզարշավն ինչպես կանդրադառնա վերջնական արդյունքի վրա, բայց մատնանշում է, որ կուսակցությունների ծրագրերի ու կարգախոսների թույլ և ուժեղ կողմերը դեռ բացահայտված չեն:
Ո՞վ և ինչպե՞ս սկսեց այսօր քարոզարշավը:
Թեև պաշտոնական քարոզարշավը մեկնարկեց այսօր, սակայն կային ուժեր, որոնք արդեն սկսել էին այն, հատկապես` ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուները:
Այսպիսով` իշխող «Իմ քայլը» դաշինքը քարոզարշավը սկսեց Թալին քաղաքից: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ընտրությունների արդյունքներն այսուհետ որոշվելու են ոչ թե լցոնումներով, կաշառքով, ծեծուջարդով, այլ քաղաքացու քվեով։ Բայց ժողովուրդը սկսեց քննարկել ոչ այնքան Նիկոլ Փաշինյանի, որքան նույն դաշինքի անդամ Սասուն Միքայելյանի ելույթը: Միքայելյանն առանց վարանելու հայտարարեց. «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում: Ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»։
ՀՀԿ-ն իր քարոզարշավի մեկնարկը տվեց իր գրասենյակում, որտեղ կայացվում են նրա բոլոր որոշումները: ՀՀԿ-ն, որն այս քարոզարշավին գնում է մտահոգված քաղաքացիների հույսերն արդարացնելու կարգախոսով, ասաց, որ այս վեց ամիսների ընթացքում իշխանությունը միայն քննադատել ու սևացրել է ՀՀԿ-ին, խոստումներ է միայն շռայլել, բայց արդյունքում այդ խոստումների լուծման ուղիները չի մատնանշել: Արմեն Աշոտյանը շտապեց հայտարել, որ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին դեկտեմբերի 9-ի գիշերը սպասում է մեծ անակնկալ: Խոսքն էլ ավարտեց այսպես. «Շնորհակալ եմ քեզ, Փաշինյան Նիկոլ, մեր ծրագրին գովք արիք բոլ-բոլ»:
ԲՀԿ-ն նախընտրեց քարոզարշավը սկսել ասուլիսային տարբերակով. ԲՀԿ-ական պատգամավորները ներկայացրեցին կուսակցության ծրագրային դրույթները: Իսկ վաղն արդեն Աբովյան քաղաքում բոլորին կհավաստիացնեն, որ «Իրենց խոսքը գործ է»:
«Լուսավոր Հայաստանը»-ը շեշտը դրեց լույսի վրա..., ու մշուշոտ է, թե որքան ձայն կբերի նրանց լույսը: Նրանք միաժամանակ փորձեցին «լույս տալ» և' Երևանում, և' Ագարակում:
«Մենք ՕԵԿ ենք, աշխարհում կան շատ գույներ, սիրե՛ք աշխարհը»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:
Իսկ «Սասնա ծռեր» կուսակցությունը, որը ձևավորվեց հենց ընտրությունների նախաշեմին, որոշեց չսպասել դեկտեմբերի 9-ին ու հենց այսօր «գրավեց» ԱԺ-ի այգին: Այնտեղից էլ ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը ուղերձ հղեց ընտրողներին, բայց և նշեց, որ երկու տարի հետո կրկին արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն կլինի:
«ՄԵՆՔ» դաշինքը քարոզարշավի մեկնարկը տվեց Նոյեմբերյանից՝ «Առաջինը Հայաստանն է» կարգախոսով:
Իսկ ՀՅԴ-ն արդեն մեկ ժամից կուսակցական համակիրներին հրավիրում է Արամ Մանուկյանի արձանի մոտ, քարոզարշավն էլ իրականացնելու է «Հավատարիմ հողին ու հային» կարգախոսով: