Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ ՀՀԿ-ն փորձում է գաղտնի պահել քարոզարշավի վերջին օրվա ծրագիրը, մեզ հաջողվեց պարզել, որ «Դինամոյից» մեկնարկած քարոզարշավը իր վերջին հանգրվանը կգտնի Մարզահամերգայինում, ավելի ստույգ՝ նրա ընդարձակ ֆոյեում՝ մարտի 31-ին, «խիստ կրեատիվ, մասսայական միջոցառումների» շարքով, որին կմասնակցի քարոզարշավին չմասնակցած Սերժ Սարգսյանը։
Հետաքրքիր է, որ ՀՀԿ-ն մինչև վերջին շունչը՝ լռության օրը, զբաղվելու է քարոզչությամբ, իսկ ԲՀԿ-ն, որն իր եզրափակիչ ակտը նույնպես կիրականացնի՞ ՄՀՀ-ում՝ մարտի 28-ին, «լռելու» է այդ օրվանից՝ մինչև ապրիլի 2-ը։ Բա ինչո՞վ եք զբաղվելու այդ ընթացքում, հարցին ԲՀԿ-ից պատասխանեցին. «Զբաղվելու ենք հանձնաժողովներով, վստահված անձանցով, բայց, որ ամենակարևորն է՝ բոլոր հեռուստաալիքներով ժողովրդին բացատրելու ենք, որ կարող են փողը վերցնել և ընտրել նրան, ում ցանկանում են։
Մասնավորապես տեղյակ ենք, որ ՀՀԿ-ն ժողովրդին ասել է՝ իրենց հետ դուրս բերեն ԲՀԿ բյուլետենը, որպեսզի համոզվեն, որ ԲՀԿ-ին չեն ընտրել, մենք էլ սովորեցնելու ենք ավելորդ թղթերի համար նախատեսված աղբամանից վերցնեն չքվեարկված ԲՀԿ-ի թուղթը, բայց իրենց թղթով քվեարկեն ԲՀԿ-ին»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։