Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աստանայի (Ղազախստան) իրավաբանական ֆիրմաներից մեկի աշխատակիցները մտադիր են դատի տալ ամերիկացի Դենիս Հոուփին, որն իրեն հայտարարել է Լուսնի եւ Մարսի տիրակալ: Իրավաբանները որոշել են վիճարկել նրա իրավունքը Արեգնակնային համակարգի օբյեկտների նկատմամբ, ինչպես նաեւ փոխհատուցում պահանջել բարոյական վնասի համար (6 մլն դոլար):
Կալիֆոռնիայի բնակիչ Դենիս Հոուփն իրեն Լուսնի ու Մարսի տեր է հռչակել դեռ 1980-ականներին եւ սկսել է հողամասեր վաճառել այդ երկնային մարմիններում: Նա ասում էր, թե միջազգային օրենսդրությունը իրեն իրավունք տալիս է զբաղվելու նման գործունեությամբ:
Հոուփի հավակնությունները փորձել է վիճարկել, մասնավորապես` գերմանացի Մարտին Յուրգենսը: Նա հայտարարել է, թե Լուսինն իրականում իր սեփականությունն է: Ըստ նրա` Երկրի արբանյակը 18-րդ դարում իր նախնուն է նվիրել Ֆրիդրիխ Մեծը, եւ այդ ժամանակից ի վեր այն փոխանցվել է ժառանգաբար: Յուրգենսը երկար նամակ է գրել Հոուփին` հայտնելով, որ նա պետք է հրաժարվի Լուսնի նկատմամբ ունեցած հավակնություններից եւ «օրինական տիրոջը» հանձնի լուսնային տարածքների վաճառքից ստացած ամբողջ գումարը: