կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-30 15:39
Հասարակություն

3 միլիոնանոց կոստյո՞ւմն է, որ պիտի գեղեցկացնի Դավիթ Սանասարյանին

3 միլիոնանոց կոստյո՞ւմն է, որ պիտի գեղեցկացնի Դավիթ Սանասարյանին

ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանն այսօր լրագրողների հետ զրույցում չհերքեց այն տեղեկությունը, թե ինքը կրում է 3 միլիոն դրամ արժողությամբ բրենդային կոստյում: Նա խուսափեց պատասխանել լրագրողներից մեկի հարցին, թե ցուցադրված լուսանկարում ի՞նչ ապրանքանիշի կոստյում և փողկապ է կրում: Այս հարցում նրան օգնության հասան «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի կողմից ֆինանսավորվող ասուլիսի կազմակերպիչները, ինչպես նաև Սանասարյանի  պաշտպանները:

Անդրադառնալով արդեն այն հարցին, թե արդյոք լուսանկարում պատկերված կոստյումը կեղծ է, ՊՎԾ նախկին պետը արձագանքեց. «Ես կեղծ բաներ չեմ կրում»:

Մի շարք փորձագետների պնդմամբ` Դավիթ Սանասարյանը կրում է իտալական հայտնի «Stefano Ricci» թանկարժեք բրենդի կոստյում, որի գինը գրեթե 3 միլիոն դրամ է, փողկապի գինն էլ` 150.000-200.000 ՀՀ դրամ:

Թե ինչպե՞ս է Դավիթ Սանասարյանը կարողացել իր` պետական պաշտոնյայի աշխատավարձով գնել նմանատիպ թանկարժեք մի քանի կոստյումներ (նկատենք, որ Սանասարյանի բավականին հաճախ կարելի է տեսնել թանկարժեք բրենդային կոստյումներ կրելիս), գաղտնիք է: Գուցե այստեղ նույնպե՞ս կոռուպցիոն ռիսկերի հետ գործ ունենք:  

Հիշեցնենք, որ Դավիթ Սասասարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1 մասով, այն է` պաշտոնեական դիրքի չարաշահում։  Այս պահին նրա լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են։