կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-10 10:36
Քաղաքական

Երդո՞ւմն է փրկել վարչապետին. ''ՉԻ''

Երդո՞ւմն է փրկել վարչապետին. ''ՉԻ''

«ՉԻ» տեղեկություններով՝ բավականին ինտրիգային դեպքեր են տեղի ունեցել իշխանական վերնախավում։ Խոսքը երկու Սարգսյանների շուրջ ծավալվող գործընթացների մասին է։ Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց և նրան Մաքսային միությանը միանալու որոշումն հայտնելուց առաջ, Ռուսաստանի Դաշնություն է շտապել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

 

Վարչապետն իմացել է, որ Հայաստանը հայտարարելու է Մաքսային միությանը ինտեգրվելու պատրաստակամության մասին, ուստի շտապել է սպասվելիք գործընթացներում «անսասան» պահել իր դիրքերը՝ վարչապետի աթոռով հանդերձ։ «ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀ վարչապետը Ռուսաստանում հասցրել է հանդիպել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ և նրան հավաստիացնել, որ խոսակցություններն իր կողմնորոշումների մասին դեպի Արևմուտք մտացածին են։

 

Ավելին՝ վարչապետը երդվել է, որ իր համակրանքը միշտ էլ եղել է ռուսների կողմը, և Հայաստանի տնտեսական քաղաքականության մեջ նա առաջնային դերակատար է համարել Ռուսաստանի Դաշնությանը։ «Ավելին՝ վարչապետը թվել է իր կառավարության կազմում, ինչպես նաև Սերժ Սարգսյանի ապարատում այն մարդկանց անունները, որոնք արևմտամետ կողմնորոշում ունեն։ Եթե ավելի կարճ արտահայտվենք, ապա պետք է արձանագրենք, որ ՀՀ վարչապետին հաջողվել է լուծել իր պաշտոնի հարցը, այսինքն՝ մնալ որպես ՀՀ վարչապետ։ Սերժ Սարգսյանի համար ռուսների որոշումը՝ թողնել վարչապետին անփոփոխ, անակնկալ է եղել։ Ընդ որում՝ տխուր անակնկալ»,- գրում է թերթը։