|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թեեւ ընտրությունների ժամանակ շատ է խոսվում զինծառայողներին` բանակը, որպես ընտրական լուրջ ռեսուրս օգտագործելու մասին, բայց չի կարելի որոշում ընդունել եւ զինծառայողներին զրկել ընտրելու իրավունքից: ՀՀ բոլոր քաղաքացիները, այդ թվում` նրանք, ովքեր ծառայում են ՀՀ ԶՈւ-ում, Սահմանադրությամբ ընտրելու իրավունք ունեն. լրագրողներին այսօր ասաց ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը:
Նախարարը նշեց, որ եթե այդպիսի խոսակցություններին տուրք չտալու համար բանակին արգելվի մասնակցել ընտրություններին, ապա այդ դեպքում մեր զինծառայողները կբողոքեն, որ ոտնահարվում են իրենց սահմանադրական իրավունքները: Այս հարցի առնչությամբ Սեյրան Օհանյանն ուղղակի խոստացավ խստորեն վերահսկել, որպեսզի բանակում քվեարկությունն անցնի օրենքով նախատեսված կարգով եւ սահմաններում: