Լատինական այսպիսի ասույթ կա. «Vis pacem, para pacem»՝ «Ուզում ես խաղաղություն, պատրաստվի՛ր խաղաղության»։ Կա նաեւ այս ասույթի երկրորդ տարբերակը, որն արմատապես տարբերվում է երկրորդից. «Vis pacem, para bellum»՝ «Ուզում ես խաղաղություն, պատրաստվի՛ր պատերազմի»։ Այս երկու ասույթները դարձել են ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումների գլխավոր հայեցակարգերը։
Երկու ասույթ, որով կարելի է հասկանալ, թե երկիրը ուր է գնում։ Իսկ, թե այս երկու տեսակետներից ո՛րը կընտրվի այլ պետության հետ հարաբերությունների ստեղծման համար, անշուշտ, պետք է լինի յուրահատուկ ամեն պետության համար։
Այսօր Հայաստանի Հանրապետության հարեւանները արևմուտքից և արևելքից իրար եղբայր համարող թյուրքական պետություններն են՝ Թուրքիան և Արրբեջանը, որոնց հետ Հայաստանը պետք է ընտրի որպես քաղաքական փոխհարաբերության օրակարգ՝ պատերազմի կամ խաղաղության օրակարգը։ Այս թյուրքական պետությունների մասին դեռ 20-րդ դարասկզբին մեր մեծն գրական և հասարակական գործիչ Թումանյանն իր քառյակերից մեկում դիպուկ բնութագրել էր.
Բերանն արնոտ մարդակերը էն անբան
Հազար տարում հազիվ դարձավ մարդասպան.
Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար
Ու հեռու է միչև մարդը իր ճամփան։
Այո՛, այսօր մեր հարևան պետությունները մարդասպանական քաղաքականություն վարող և հակա «մարդասիրական նորմերով» առաջ ընթացող երկրներ են։ Այսպիսի հետևություններ անում եմ ոչ այն պատճառով, որ այսօրվա Թուրքիան օսմանյան և երիտթուրքական Թուրքիայի իրավահաջորդն է, որ դեռ 19-րդ դարավերջից կտտանքների ենթարկելով թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես փորձեցին ոչնչացնել իրենց ենթակայության տակ անցած ազգերի ազգային ինքնությունը և մշակութային առանձնահատկությունները, ոչ այն պատճառով, որ նրանք ընդամենը 10 տարում կարողացան ոչնչացնել մոտ 2 մլն հայի, և 1 մլն հույնի, այլ զուտ այն պատճառով, որ այսօր Ադրբեջանի ազգային հերոս է համարվում Ռամիլ Սաֆարովը, որը հունգարյաում դավադրաբար սպանեց քուն մտած Գուրգեն Մարգարյանին միայն այն բանի համար, որ նա հայ սպա էր, այն պատճառով, որ 2016 թվականին ադրբեջանցի զինվորը գիշերով մտնում էր հայկական գյուղ և դաժանորեն սպանում հայ գյուղացուն՝ կտրելով ականջները, 2020 թվականին Ադրբեջանը օգտագործում էր քիմիական զենք, որը անթույլատրելի էր կիրառել միջազգային կոնվեցիաներով դեռ 1997 թվականից։
ՀՀ ներկայիս իշխանությունները խոսում են խաղաղության օրակարգի մասին, իսկ Ադրբեջանը դեռ շարունակում է իր պատերազմական քաղակականությունը և հռետորաբանությունը։ Այդ ամենի վառ ապացույցն էր 2021 թվականի հունիսի 15-ին Շուշիի հռչակագրի տեքստն ու հայտարարությունը։ Ըստ այդ հռչակագրի՝ այս պետությունների համաձայնության կենտրոնում է գտնվում ռազմարդյունաբերական և ռազմական համագործակցությունը, իսկ այդ նույն հռչակագրի ստորագրման ընթացքում Ալիևը խոսել է նաև «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ նշելով, որ դա 2020 թվականի ռազմական գործողություններից հետո լիովին իրողություն կարող է լինել այն…
Այսպիսով՝ ՀՀ իշխանական կուսակցության ներկայացուցիչները խոսում են խաղաղության օրակարգից, իսկ Ադրբեջանը ռազմական գործողություններով օր օրի իր դիրքերն է ամրացնում Հայստանի հարավում և Արցախի ողջ տարածքում՝ ամրանալով Սև լճի, Քարագլխի, Շուռնուխի, Մ2 ավտոճանապարհի շրջաններում, մարդկանց օրերով զրկում է տաքանալու հնարավորությունից, մասնավորապես՝ գազամատակարորումից զրկում է ողջ արցախահայությանը։
Եվ մենք դեռ շարունակում ենք բարիդրացիական մղումներ ունենալ և հույսեր փայփայել։ Այսպիսի անհամապատասխան քաղաքականություննեը անշուշտ տանելու են խաղաղության պատրաստվող կողմի (Հայաստանի) ևս մեկ անգամ պարտության։
Պատմությունը և քաղաքագիտությունը միմյանց փոխկապակցված գիտություններ են. պատմական իրողությունների քննադատությունների միջոցով կարելի է կանխատեսումներ անել ապագայի մասին և ըստ դրա՝ վարել քաղաքականություն։
Այսպիսի պատմական իրականությունների հետ հաշվի նստելով՝ կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղության օրակարգի մասին խոսելը վաղ է։ Այսօր մեզ անհրաժեշտ է հարևանների հետ խոսել այն լեզվով, որով իրենք են խոսում մեզ հետ՝ կոշտ հռետորաբանությամբ, թեպետ պարտված ենք, սակայն չպետք է ստրուկի կեցվածքով լինենք, ինչպիսի քաղաքականություն եւ կեցվածք ունենք այսօր ադրբեջանական և թուրքական քաղաքական փոխհարաբերություններում։
Եւ ամնենակարևորը, այն քաղաքական ուժը, որը պարտությունն է ստորագրել, չպետք է բանակցի։ Պարտված ուժի տեղը լուսանցքն է, իսկ մենք բանակցային պատերազմում պետք լավ բանակցողներով հանդես գանք, ոչ թե թուրքերենի իմացության մակարդակով պայմանավորված՝ ընտրենք մեր բանագնացներին։
Լուսանկարում Մադրիդի զինված ուժերի մշակութի տան ծեփաքանդակներից է