Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քո և շրջապատիդ ցոփ ու շվայտ կյանքի ապահովման համար ժողովուրդը չպե՛տք է ենթարկվի հարստահարման։ Այս մասին գրում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը։
«Այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետի աթոռը զբաղեցնողը անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելուն, արտաբերեց մտքեր, որոնք, մեղմ ասած, զավեշտալի էին։
Թե բա՝ արտագնա աշխատանքի մեկնողները օդանավակայանից են գնում, իսկ այդ օդանավակայանի ճանապարհը իրենք են կառուցում, ուրեմն թող հարկ վճարածների հաշվին ճանապարհից չօգտվեն։
Հետո երեսով է տալիս Գեղարքունիքի մարզում կառուցված դպրոցները, փոխված ջրագծերը, խողովակները։
Նման տոնով խոսում է մի անձնավորություն, որը պետական պարտքը կրկնապատկել է՝ 6 միլիարդից հասցնելով 11 միլիարդի, դրան զուգահեռ՝ հարյուրավոր նոր ծառայողական մեքենաներ է կուտակում, պետական բյուջեի հաշվին ընտանիքի հետ մեկնում թանկարժեք գործուղումների։
Հիմա ու՞մ վրա ես «մուննաթ» գալիս։
Հազարավոր քաղաքացիներ մեկնում են արտագնա աշխատանքի՝ իրենց ընտանիքների տարրական կարիքները հոգալու նպատակով։
Քո և շրջապատիդ ցոփ ու շվայտ կյանքի ապահովման համար ժողովուրդը չպե՛տք է ենթարկվի հարստահարման»։