Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության անդամները այսօր «Համահարթեցում չի լինելու» պաստառներով ու վանկարկումներով Ազգային ժողովի դարպասների մոտ հերթական ակցիան իրականացրեցին։
Հիշեցնենք, որ սա նախաձեռնության երրորդ ակցիան էր, Ազգային ժողովի բակում՝ երկրորդը։ Նրանք մինչ այս էլ ԱԺ բակում հավեր էին բաց թողել, իսկ կառավարության շենքի առջև «Ահազանգ» գրությամբ դրամապանակներ նետել։
Նախաձեռնության անդամների պահանջն անփոփոխ է՝ ամեն ինչ անել, որպեսզի չեղարկվի Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթում տեղ գտած` եկամտային հարկի համահարթ սկզբունքը, այսինքն՝ բոլորին նույն դրույքաչափով հարկելը։
Ակցիայի մասնակիցները պահանջեցին խորհրդարանական «Իմ քայլը» մեծամասնության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ հանդիպում: Մինչ Մակունցը կգար երիտասարդների հետ հանդիպման՝ նրանց հետ հանդիպեցին ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ու նույն հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը։ Նրանք ՀՅԴ ՀԵՄ-ականների հետ զրույց ծավալեցին, փորձեցին քննակում ունենալ, բայց «Ահազանգ»-ականներն ընդդիմացան՝ փողոցում չեն քննարկի։
Երիտասարդների հետ հանդիպման եկավ Լիլիթ Մակունցը։ Լսեց նրանց, ասաց՝ կծանոթանա նամակի բովանդակությանը։ «Հուսով եմ` կառուցողական քննարկում կունենանք, ու բոլորը հարցերը կքննարկվեն։ Իսկ ձեր՝ այստեղ իրականացվող ակցիայի մասով ոչինչ ասել չեմ կարող, դա ձեր իրավունքն է»,- ասաց Մակունցն ու հեռացավ։
Դաշնակցական երիտասարդները բողոքի ակցիան եզրափակեցին՝ ԱԺ դարպասների դիմաց հագուստ թողնելով, որը խորհրդանշում է սովորական քաղաքացիների առօրյան։ «Այնպես չլինի, որ մեր պատգամավորները կտրվեն իրականությունից՝ չտեսնելով, թե ինչպիսին է մարդկանց սոցիալական վիճակը»,- նշեցին նրանք: