կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-17 10:09
Քաղաքական

''Շակալադնի'' հարաբերություններ

''Շակալադնի'' հարաբերություններ

Նախագահական ընտրությունների մասին Գագիկ Ծառուկյանի հայտնի հայտարարությունից հետո առերևույթ սառը թվացող ԲՀԿ-իշխանություն հարաբերությունները բավականին ջերմ ու ստաբիլ են դարձել՝ բոլոր ուղղություններով: Հայտարարության հենց հաջորդ օրը ԲՀԿ գործարարները՝ Բելաջիոյի Գրիշը, Շիշ Մելոն, Բրլյանտի Արշակը, նույնիսկ` Ռուստամ Գասպարյանը, «ներկայացել» են երկրի գերագույն գլխավոր հրամանատարին և իրենց պատրաստակամությունը հայտնել վերջինիս նախընտրական կամպանիային ակտիվորեն մասնակցելու մասին, ինչն էլ տևական ժամանակ է՝ արդեն իրականացնում են. գրում է «Հրապարակը»:

 

Ռուստամ Գասպարյանի պարագան ԲՀԿ-ականները բացատրում են վերջինիս՝ «Երկրապահի» քաղխորհրդի անդամ լինելու և գեներալ Մանվելի հանգամանքով: Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, ապա ԲՀԿ հավաստի աղբյուրները տեղեկացրին, որ Սերժ Սարգսյանի Կոտայքի մարզի պատասխանատուն ամենևին էլ մարզպետ Կովալենկո Շահգալդյանը չէ, նա ընդամենը ծխածածկույթ է. իրական պատասխանատվությունը դրված է Գագիկ Կոլյայիչի վրա, և կա երկաթյա պայմանավորվածություն, որ նա է մարզում անցկացնելու ընտրությունները և լավ ձայներ է բերելու Սերժ Սարգսյանին:

 

Ի դեպ, նույն Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը նույնպես ակտիվ մասնակցում էր իշխանությունների ամանորյա ընդունելություններին. Տիգրան Սարգսյանի կողմից կազմակերպված միջոցառմանը Իվետա Տոնոյանի ղեկավարած ծրագրի՝ «Կենտրոն» ՀԸ-ի լրագրողն արժանացավ պարգևի: