կարևոր
4342 դիտում, 2 ամիս առաջ - 2024-02-27 14:57
Իրավական

Փաշինյանի ընտանիքի հետ ի՞նչ հարաբերություններ ունեք. Լևոն Քոչարյանի փաստաբանը՝ դատախազին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և «Դիմադրություն» շարժման մասնակից, պահեստազորի սպա  Սերգեյ Ասատուրովի գործով առաջին դատական նիստը։

 «Կփորձենք ի վերջո հասկանալ, թե մեզ ինչո՞ւմ են մեղադրում, որ մի բան էլ ուզում են 2-5 տարի ազատազրկել»,- նախօրեին սոցկայքի իր էջում գրել էր Լևոն Քոչարյանը:

Ի դեպ,  Լևոն Քոչարյանի և պահեստազորի սպա Սերգեյ Ասատուրովի գործով դատավորը Կարեն Ֆարխոյանն է։  

Նշենք, որ Լևոն Քոչարյանին և Սերգեյ Ասատուրովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ, ըստ՝ «Դատալեքս»-ի, նրանք պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ հատուկ նշանակության գումարտակի ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն են  գործադրել նրանց նկատմամբ: Սերգեյ Ասատուրովին մեղադրանք է ներկայացվել գործի նախաքննության ավարտին։ Քոչարյանի և Ասատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը։

Նաև նշենք, որ Լևոն Քոչարյանը իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու պահից ի վեր պնդել է, որ մեղադրանքը չի ընդունում, ավելին, հայտնել է, որ ոստիկաններն են իր նկատմամբ բռնություն գործադրել, որի առթիվ ևս քրեական  գործ է հարուցվել։ Ավելի վաղ Լևոն Քոչարյանի պաշտպաները ներկայացրել էին փաստեր, հիմնավոր տեսանյութեր։

Դատական նիստի ժամանակ Լևոն Քոչարյանի իրավունքների պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը՝ հանրային մեղադրող Արթուր Դանիելյանին բացարկ ներկայացնելու միջնորդություն նեկայացրեց՝ միաժամանակ հետաքրքրվելով,թե արդյո՞ք դատախազը որևէ կապ ունի Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ։

Մանրամասն տեսանյութում։