Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանը մեկուսացման մեջ չէ և կշարունակի հարաբերություններ կառուցել նրանց հետ, ովքեր գնահատում են իրենց հեղինակությունը և ցանկանում են այդ համագործակցությունը: Այս մասին հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում շատ մարդիկ կան, ովքեր նույն կերպ են մտածում, ինչ Ռուսաստանը։ «Էլիտաներն իրենց այլ կերպ են պահում, բայց մենք գիտենք, որ միշտ չէ, որ այդ երկրների էլիտաները վարում են իրենց ժողովրդի շահերից բխող քաղաքականություն, Դրա պատասխանը նրանք դեռ կստանան», - նշել է նա:
«Մենք պատրաստ ենք աշխատել այն արտասահմանյան գործընկերների, գլոբալ ընկերությունների, կորպորացիաների հետ, որոնք գնահատում են իրենց գործարար համբավը և ցանկանում են համագործակցել Ռուսաստանի հետ», - ասել Է Պուտինը: